Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղերից հետո հեղինակավոր Goal պորտալը թարմացրել է 2026 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
Աղյուսակը շարունակում է գլխավորել Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։
Երկրորդ հորիզոնական է բարձրացել «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակը եզրափակում է մրցանակի գործող դափնեկիր, ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։
Goal-ի վարկածով 2026 թվականի «Ոսկե գնդակի» 20 գլխավոր հավակնորդները․
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Ուսման Դեմբելե (ՊՍԺ)
- Դեկլան Ռայս («Արսենալ»)
- Մայքլ Օլիսե («Բավարիա»)
- Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)
- Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)
- Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Վիտինյա (ՊՍԺ)
- Լուիս Դիաս («Բավարիա»)
- Գաբրիել Մագալյաես («Արսենալ»)
- Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)
- Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր»)
- Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»)
- Ռաֆինյա («Բարսելոնա»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)
- Բուկայո Սակա («Արսենալ»)
- Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
- Պեդրի («Բարսելոնա»)
- Խուլիան Ալվարես («Ատլետիկո Մադրիդ»)




























































