«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի հետ անձնական ծանոթության տպավորություններով։
Խոսելով ձմռանը համացանցում հայտնված լուսանկարի մասին, որտեղ ինքը պատկերված է Օվեչկինի և Հասբուլայի հետ, Սպերցյանը պատմել է հանդիպման մանրամասները.
«Մախաչկալայից մի տղայի էի ճանաչում, մեզ ծանոթացրել էին։ Նստած էինք հյուրանոցում՝ Հասբուլայի և մի քանի մարտիկների հետ միասին, ու այդ ժամանակ եկավ Ալեքսանդրը։ Այդպես էլ լուսանկարվեցինք»,- նշել է հայ ֆուտբոլիստը։
Հարցին, թե ինչ տպավորություն է ստացել Օվեչկինի հետ շփումից, Սպերցյանը պատասխանել է.
«Մի փոքր զրուցեցինք։ Ալեքսանդրին հարցրին՝ արդյոք ճանաչո՞ւմ է ինձ։ Նա նայեց ինձ ու ասաց. «Կարծես ծանոթ դեմք է»։ Տղաներից մեկն էլ Օվեչկինին ասաց. «Սա այն տղաներից է, ով Կրասնոդարում «Դինամոյին» զրկեց չեմպիոնությունից» (ժպտում է)»։
Թե ինչպես է այս կատակին արձագանքել աշխարհահռչակ հոկեյիստը, Սպերցյանը հավելել է.
«Մենք պարզապես ծիծաղեցինք, և վերջ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։





























































