Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում գործող չեմպիոն և ներկայիս առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը (2-0):
Նշենք, որ կատալոնական ակումբի կազմից վնասվածքի պատճառով բացակայում էին Լամին Յամալն ու Ռաֆինյան։ Չնայած այս կորուստներին, հյուրերին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, հաշիվը բացեց Ֆերմին Լոպեսը: Երկրորդ խաղակեսում՝ 74-րդ րոպեին, Մարկուս Ռեշֆորդը կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակած միավորների քանակը հասցրեց 85-ի և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Խետաֆեն» 44 միավորով 6-րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































