«Վուլվերհեմփթոնը» դարձավ առաջին թիմը, որը կորցրեց 2026/27 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում մնալու բոլոր հնարավորությունները։
Ակումբը զրկվեց Անգլիայի բարձրագույն առաջնությունում տեղը պահպանելու մաթեմատիկական շանսերից այն բանից հետո, երբ 33-րդ տուրում «Վեսթ Հեմը» գոլազուրկ ոչ-ոքի (0:0) խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ։
«Մրճահարները», որոնք զբաղեցնում են էլիտայում մնալու հնարավորություն տվող փրկարար 17-րդ հորիզոնականը, վաստակել են 33 միավոր։ «Վուլվերհեմփթոնը», որը 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը (20-րդ տեղ), առաջնության ավարտից հինգ տուր առաջ այլևս չի կարողանա շրջանցել նրանց։
Այսպիսով, «գայլերը» կլքեն Պրեմիեր լիգան 2018 թվականից ի վեր առաջին անգամ։ Նշենք, որ ակումբն Անգլիայի պատմության մեջ եռակի չեմպիոն է։




























































