48 տարեկանում ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Լոնդոնի «Արսենալի» և Ավստրիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ալեքս Մանինգերը։ Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ մինիվենը, որում գտնվել է անվանի մարզիկը, բախվել է գնացքին և լուրջ վնասվածքներ ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության ծառայությունները Մանինգերին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Արսենալի» կազմում Մանինգերը դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել Անգլիայի գավաթն ու երկու անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր։
Բացի լոնդոնյան թիմից, ավստրիացին պաշտպանել է նաև «Աուստրիայի», «Ֆորվերտսի», ԳԱԿ-ի, «Ռեդ Բուլի», «Էսպանյոլի», «Աուգսբուրգի», «Ֆիորենտինայի», «Տորինոյի», «Բոլոնիայի», «Սիենայի», «Ուդինեզեի» և Թուրինի «Յուվենտուսի» գույները։ Վերջինիս կազմում նա 2011/12 մրցաշրջանում հռչակվել է Իտալիայի չեմպիոն։
Ավստրիայի ազգային հավաքականի կազմում Մանինգերն անցկացրել է 33 հանդիպում։


























































