Մադրիդի «Ռեալն» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ զիջելով Մյունխենի «Բավարիային»։
Սեփական հարկի տակ 1-2 հաշվով կրած պարտությունից հետո մադրիդցիներն արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրեցին Մյունխենում՝ հանդիպման ընթացքում երեք անգամ առաջ անցնելով հաշվի մեջ: Սակայն, երբ թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, Էդուարդո Կամավինգան հեռացվեց դաշտից: Դրանից հետո «Բավարիային» հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ հաղթելով 4-3 հաշվով և նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։
Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուղևորվել է թիմի հանդերձարան: Ակնհայտ է, որ ակումբի ղեկավարը որոշել է անձամբ աջակցել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին այս ծանր պահին։
Այժմ մադրիդյան ակումբն ամբողջությամբ կկենտրոնանա Իսպանիայի առաջնության (Լա Լիգայի) վրա, թեև այնտեղ ևս չեմպիոնական մրցավազքը բարդ է. «Ռեալը» մրցաշարային աղյուսակը գլխավորող «Բարսելոնայից» այս պահին հետ է մնում 9 միավորով։



























































