Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման իր սպասումներով։
«Քամբե՞ք «Բավարիայի» դեմ խաղում։ Մենք հենց դրա համար ենք այստեղ։ Հուսով ենք, որ մեզ կհաջողվի բեկել դիմակայության ընթացքը»,- Պերեսի խոսքերն է մեջբերում իսպանական El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը, որն անցկացվել էր Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ավարտվել էր մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 15-ին, Գերմանիայում՝ Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։
Նշենք նաև, որ նախօրեին արդեն հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին երկու մասնակիցները. պայքարը շարունակելու ուղեգիր են նվաճել Մադրիդի «Ատլետիկոն» և մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն։

























































