Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն, ով նախկինում ակումբում աշխատել է նաև որպես մարզիչ և մարզական տնօրեն, կիսվել է Չեմպիոնների լիգայում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայանալիք պատասխան դիմակայության վերաբերյալ իր սպասումներով:
Մյունխենցիները համարվում են այս զույգի բացահայտ ֆավորիտներն այն բանից հետո, երբ «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած առաջին խաղում հաղթեցին 2:1 հաշվով։ Սակայն, ըստ Վալդանոյի, ստեղծված իրավիճակում «Արքայական ակումբը» Գերմանիայում քամբեք անելու շանսեր կունենա։
«Խա՞ղը «Բավարիայի» հետ. Լա Լիգայում «Ռեալն» անհույս վիճակում է գտնվում, իսկ հենց նման դեպքերում է թիմն իրեն լավագույնս դրսևորում Չեմպիոնների լիգայում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը:
Հիշեցնենք, որ Ալվարո Արբելոայի գլխավորած կոլեկտիվն Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջատար «Բարսելոնային» զիջում է արդեն 9 միավորով։ «Բավարիա» — «Ռեալ» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը։
























































