Opta սուպերհամակարգիչը գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» շանսերն իսպանական Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության համար՝ կայացած 30 տուրերից հետո։
Համաձայն ստացված տվյալների՝ հավանականությունը, որ չեմպիոն կդառնա «Բարսելոնան», կազմում է 92 տոկոս: «Սերուցքայինների» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 8 տոկոս:
Իսպանիայի առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներից հետո «Բարսելոնան» վաստակել է 76 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալն» իր ակտիվում գրանցել է 69 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի «Էսպանյոլին» (ապրիլի 11-ին), իսկ մադրիդյան գրանդը տնային խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ (ապրիլի 10-ին)։
























































