«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը համալրել է թիմի լազարեթը։ «Ատլետիկոյի» դեմ խաղում 18-ամյա ֆուտբոլիստը դուրս էր եկել փոխարինման, սակայն կարճ ժամանակ անց վնասվածքի պատճառով ինքն էլ ստիպված եղավ լքել խաղադաշտը։
«Կապտանռնագույնների» մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Բերնալը կոճի վնասվածք է ստացել։ Ընդ որում, կատալոնական ակումբը չէր նշել ֆուտբոլիստի վերականգնման նույնիսկ մոտավոր ժամկետները։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալֆրեդո Մարտինեսը, Բերնալը երկար ժամանակով չի բացակայի։ Կիսապաշտպանը հույս ունի շարք վերադառնալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը նախատեսված է ապրիլի 14-ին:


























































