«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը կիսվել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։
Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 4-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։
«Սա հանդիպում է Լա լիգայի և Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ։ Նրանք վարպետության շատ բարձր մակարդակ ունեն, և ցանկացած ֆուտբոլիստ ունակ է վճռել հանդիպման ելքը։ Չափազանց կարևոր կլինի թույլ չտալ այնքան սխալներ, որքան եղան «Մետրոպոլիտանոյում» կայացած վերջին խաղում»,- գերմանացի մասնագետի բառացի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» հարկի տակ կայացած նախորդ խաղում «Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակում պարտվել էր 0-4 հաշվով։


























































