Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա հանդիպման մասին:
Լա Լիգայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 4-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում:
«Ո՞րն է «Բարսելոնայի» գլխավոր սպառնալիքը։ Նրանց բոլոր ֆուտբոլիստները, քանի որ նրանք բարձրակարգ են։ Նրանք գիտեն՝ ինչպես խաղալ մրցակցի կիսադաշտում և քեզ մտածելու ժամանակ չեն տալիս։ Մենք պետք է խաղն այնպիսի հունով տանենք, որտեղ կկարողանանք խոցել նրանց»,- նշել է Սիմեոնեն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս պահին «Ատլետիկոն» վաստակած 57 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ «կապտանռնագույններին» զիջելով 16 միավորով:
«Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։






















































