Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականը հրապարակել է իսպանական Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը։ Աստղային ֆուտբոլիստներն ամսական վաստակում են 2,67 միլիոն եվրո՝ նախքան հարկերի պահումը։ Ուշագրավ է, որ ցանկի լավագույն հնգյակում տեղ են գտել «արքայական ակումբի» միանգամից չորս ներկայացուցիչ։
Իսպանիայի առաջնության ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների թոփ-5-ն ունի հետևյալ տեսքը (Բելինգhեմն ու Օբլակը կիսում են 5-րդ հորիզոնականը).
Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 2,67 մլն եվրո ամսական
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 2,67 մլն եվրո ամսական
Դավիդ Ալաբա («Ռեալ Մադրիդ») – 1,88 մլն եվրո ամսական
Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա») – 1,73 մլն եվրո ամսական
Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 1,67 մլն եվրո ամսական
Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ») – 1,67 մլն եվրո ամսական
Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Լա լիգայի մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որի ակտիվում կա 73 միավոր։ Մադրիդի «Ռեալը» 69 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։
























































