Կատալոնական «Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո իր շարքերը կհամալրի 15-ամյա տաղանդավոր ղազախ ֆուտբոլիստով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivon-ն։
Խոսքը պատանի եզրային հարձակվող Կարիմ Մենդիկանովի մասին է, որն այս պահին ներկայացնում է կատալոնական մեկ այլ՝ «Սանտ Կուգատ» ակումբը։ Ինչպես հաղորդվում է, տրանսֆերային պայմանագիրն արդեն ստորագրված է կողմերի միջև և պաշտոնապես ուժի մեջ կմտնի առաջիկա ամռանը։
Նշենք, որ Մենդիկանովն Իսպանիա է տեղափոխվել դեռևս 2022 թվականին՝ իր ֆուտբոլային հմտությունները զարգացնելու նպատակով։ Այս տեղափոխությունը նշանակալի իրադարձություն կդառնա համաշխարհային ֆուտբոլում. Կարիմը կլինի Ղազախստանի առաջին ներկայացուցիչը իսպանական գրանդի բազմամյա և հարուստ պատմության մեջ։



























































