Կատալոնական «Բարսելոնան» Եգիպտոսի ազգային հավաքականի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանն ընդառաջ դիմել է Իսպանիայի ընտրանու մարզչական շտաբին։
Ինչպես հայտնում է The Touchline-ը, «կապտանռնագույնները» խնդրել են «կարմիր ֆուրիային» առաջիկա խաղում ամբողջությամբ չծանրաբեռնել թիմի աստղային հարձակվող Լամին Յամալին և սահմանափակել նրա խաղաժամանակը։
Կատալոնական գրանդի անհանգստության պատճառը Ֆրանսիայի դեմ վերջերս կայացած հանդիպումն է (1-2), որի ժամանակ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան վնասվածք ստացավ։ Այդ վնասվածքի հետևանքով նա շարքից դուրս է մնացել մոտ հինգ շաբաթով, և ակումբում ցանկանում են խուսափել ևս մեկ առանցքային ֆուտբոլիստի կորստից։
Նշենք, որ Իսպանիայի և Եգիպտոսի հավաքականների միջև հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 31-ին։
























































