Իսպանական «Բետիսը» յուրօրինակ և կատակով է արձագանքել հարձակվող Մոհամեդ Սալահի այն հայտարարությանը, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա «Լիվերպուլից»:
Օրերս սոցիալական ցանցերում հրապարակված հուզիչ տեսանյութում եգիպտացի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ սա իր հրաժեշտի առաջին մասն է՝ հավելելով. «Երբեք չէի պատկերացնում, թե որքան խորը այս ակումբը, այս քաղաքն ու այս մարդիկ կդառնան իմ կյանքի մի մասը»:
Այս ֆոնին «Բետիսը» որոշել է «միանալ» եգիպտացու ամառային տրանսֆերի համար մղվող պայքարին: Իսպանական ակումբը X-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ Սալահն իր անունով ակումբային մարզաշապիկը պահել է «Լիվերպուլի» իր նախկին թիմակից Ադրիանի կողքին: Լուսանկարին կից արվել է հետևյալ գրառումը. «Վերջին պարը, Մո»՝ ուղեկցվելով աչքով անող սմայլիկով և կանաչ սրտիկով:
Չնայած Սալահի նկատմամբ «Բետիսի» այս կատակ-հետաքրքրությանը, արտասահմանյան ԶԼՄ-ները վստահ են, որ եթե հարձակվողը որոշի կարիերան շարունակել Իսպանիայում, ապա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա» կամ Մադրիդի «Ռեալ»:



























































