Կատալոնական «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալը շարունակում է մնալ եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հաղորդում է Pitch Pulse-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական՝ 350 միլիոն եվրո հատկացնել իսպանացի երիտասարդ աստղի տրանսֆերն իրականացնելու համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբը կարող է գործարքի մեջ ներառել նաև հարձակվող Դեզիրե Դուեին։
Ակնկալվում է, որ կողմերի միջև քննարկումներն առաջիկայում ավելի առարկայական բնույթ կկրեն։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հրապարակայնորեն հաստատել էր, որ ՊՍԺ-ն ժամանակին 250 միլիոն եվրո է առաջարկել Յամալի տեղափոխության դիմաց։ Այժմ, շրջանառվող լուրերի համաձայն, Փարիզում պատրաստ են զգալիորեն մեծացնել առաջարկվող գումարի չափը։
Այնուամենայնիվ, չնայած ֆինանսական գայթակղիչ պայմաններին, խիստ անհավանական է թվում, որ կատալոնացիները կհամաձայնեն բաժանվել իրենց գլխավոր տաղանդից։ Քիչ հավանական է համարվում նաև հենց ֆուտբոլիստի՝ Փարիզ տեղափոխվելու ցանկությունը։
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը շարունակում է մնալ Նեյմարի տեղափոխությունը հենց «Բարսելոնայից» ՊՍԺ՝ 222 միլիոն եվրոյի դիմաց:


























































