Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է կատալոնական «Բարսելոնայի» խնդրանքը՝ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վարձակալության պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Diario SPORT-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում էր ևս մեկ մրցաշրջանով վարձակալել անգլիացի ֆուտբոլիստին, որպեսզի 2027 թվականին կարողանար վերջնականապես գնել նրա տրանսֆերային իրավունքները: Սակայն «կարմիր սատանաները» կտրուկ մերժել են այս առաջարկը:
Անգլիական գրանդը հստակ հասկացրել է, որ մտադիր չէ նոր բանակցություններ վարել։ Եթե կապտանռնագույնները ցանկանում են պահպանել Ռեշֆորդին, ապա ստիպված կլինեն առաջիկա ամռանը գնել նրան 30 միլիոն եվրոյով՝ ճիշտ այնպես, ինչպես ամրագրված է վարձակալության գործող պայմանագրում:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։



























































