Այս րոպեներին ընթանում է 2025/2026 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը, որում մրցում են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը»։ Երկրորդ խաղակեսից առաջ իսպանական թիմի կազմում դարպասապահի հարկադրված փոխարինում է տեղի ունեցել. Տիբո Կուրտուայի փոխարեն դաշտ է դուրս եկել Անդրեյ Լունինը։
Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Ռոդրան, բելգիացի դարպասապահը մկանային ձգվածք է ստացել։ Այս պահի դրությամբ հանդիպման հաշիվն է՝ 1:1։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ռեալը» տնային մարզադաշտում 3:0 հաշվով ջախջախել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Մրցաշարի փլեյ-օֆֆ անցումային փուլում մադրիդյան ակումբը երկու խաղերի արդյունքով հաղթել էր «Բենֆիկային» (3:1), իսկ «քաղաքայինները» ՉԼ-ի լիգայի փուլի արդյունքներով վաստակել էին 16 միավոր և զբաղեցրել ութերորդ հորիզոնականը։
Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում՝ 2026 թվականի մայիսի 30-ին։


























































