Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի աստղային հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես կդասավորվեր իր ֆուտբոլային ապագան, եթե չտեղափոխվեր «արքայական» ակումբ։
««Ռեալը» միակ ակումբն էր, հանուն որի ես պատրաստ էի հեռանալ ՊՍԺ-ից։ Եթե այս տրանսֆերը չկայանար, ապա ես կշարունակեի ելույթներս Փարիզում մինչև կարիերայիս ավարտը։ Այդ թիմում ես շատ ընկերներ ունեմ»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում One Football-ը։
Հիշեցնենք, որ 27-ամյա ֆրանսիացին մադրիդյան գրանդին է միացել 2024 թվականի ամռանը։ Կիլիանն ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ է մինչև 2029 թվականի կեսերը։ Ներկայումս հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։


























































