UFC-ի Փառքի սրահի անդամ, կիսածանր և ծանր քաշային կարգերի նախկին չեմպիոն ամերիկացի Դանիել Կորմիեն համոզմունք է հայտնել, որ կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևն ու թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան այս պահին լավագույնն են պրոմոուշենում։
«Իսլամի և Իլիայի մենամարտը կարող է դառնալ ամենամասշտաբայինն ու լավագույնը UFC-ում, որը միայն հնարավոր է կազմակերպել, քանի որ նրանք երկուսն էլ էլիտար մակարդակի մարտիկներ են։ Ես անգամ չգիտեմ՝ արդյոք լիգայում կա՞ն նրանցից ավելի լավերը»,- Կորմիեի խոսքերն է մեջբերում Red Corner MMA-
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը հաստատել էր, որ UFC-ի ղեկավարությունից տիտղոսային մենամարտի բանավոր երաշխիք է ստացել։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ հայ մարտիկը չեմպիոնական գոտին պետք է վիճարկի Թոփուրիա — Գեյջի զույգի հաղթողի հետ:




























































