«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ն նախկինում փորձել է ձեռք բերել կատալոնական ակումբի վինգեր Լամին Յամալին։
Ակումբի նախագահական ընտրություններին ընդառաջ կազմակերպված բանավեճի ժամանակ Լապորտան նշել է.
«Սա այն որոշումներից մեկն է, որով ես հպարտանում եմ. ՊՍԺ-ն 250 միլիոն էր առաջարկել Յամալի համար, սակայն մենք ասացինք՝ ոչ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը»։
Ավելի վաղ Լապորտան նաև ընդգծել էր, որ փարիզյան ակումբից այս առաջարկը ստացվել է մոտ 2 տարի առաջ, երբ Յամալը 17 տարեկան էր։
Նշենք, որ ներկա պահին Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 142 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 49 արդյունավետ փոխանցման հեղինակ։

























































