ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության հավանական հաղթողների վերաբերյալ իր կանխատեսումներով՝ որպես գլխավոր հավակնորդներից մեկը նշելով Իսպանիայի ազգային հավաքականին։
«Իսպանիան, անշուշտ, մյուս թիմերի հետ մեկտեղ ֆավորիտներից մեկն է։ Մենք արդեն լավ գիտենք Իսպանիայի ուժեղ կողմերը։ Վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող թիմը պարզապես պետք է լինի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է իսպանական AS պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարի եզրափակիչի վիճակահանության արդյունքներով Իսպանիայի ընտրանին հայտնվել է H խմբում, որտեղ ուժերը կչափի Կաբո Վերդեի, Սաուդյան Արաբիայի և Ուրուգվայի հավաքականների հետ։
























































