«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը նոր հարցազրույցում խոսել է ապագայում կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին և վերջնականապես հստակեցրել իր դիրքորոշումը։
«Որպես «Բարսայի» մարզիչ՝ իմ պատմության գլուխն ավարտված է, համենայնդեպս, ես հիմա այդպես եմ տեսնում իրավիճակը։ Ես չեմ վերադառնա»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում La Vanguardia-ն։
Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում էր 2021-ից 2024 թվականներին։ Կատալոնական ակումբի ղեկին նա դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը։ Մինչ հարազատ թիմ վերադառնալը, մասնագետն աշխատել է որպես քաթարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ։
Ներկայումս Չավին գտնվում է ստեղծագործական դադարի մեջ, սակայն, ըստ վերջին շրջանառվող լուրերի, իսպանացին կարող է գլխավորել Մարոկկոյի ազգային հավաքականը։

























































