Առաջիկա ամռանը Լոնդոնի «Արսենալը» ստիպված կլինի վաճառել հիմնական կազմի կամ մեկնարկային կազմին մոտ կանգնած առնվազն մեկ ֆուտբոլիստի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոններին տեղավորվելու նպատակով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վաճառքի հիմնական թեկնածուներից մեկը թիմի ավագ, կիսապաշտպան Մարտին Էդեգորն է։ Բացի այդ, չի բացառվում ակադեմիայի երկու սաների՝ Իթան Նվաներիի և Մայլզ Լյուիս-Սկելիի հեռանալն ակումբից։
Պարբերականն ընդգծում է, որ մեծ հավանականությամբ «զինագործների» ճամբարը կարող են լքել նաև եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելին և պաշտպան Բեն Ուայթը։
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 հանդիպումից հետո Միկել Արտետայի գլխավորած «Արսենալը» վաստակել է 67 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



























































