Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կիսվել է իր կարծիքով սաուդյան «Ալ-Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի և ամերիկյան «Ինտեր Մայամիում» հանդես եկող Լիոնել Մեսսիի մշտական համեմատությունների վերաբերյալ։
«Ես չեմ սիրում համեմատել, քանի որ ինչ-որ մեկը միևնույն է պարտվելու է, այնպես չէ՞։ Ես չեմ կարող համեմատել Մարադոնային Մեսսիի հետ, ինչպես որ չեմ կարող համեմատել Էյսեբիոյին Կրիշտիանու Ռոնալդուի հետ, քանի որ նրանք տարբեր ֆուտբոլիստներ են, ունեն տարբեր որակներ և խաղացել են տարբեր ժամանակաշրջաններում։ Դա նման է խավիարը տրյուֆելների հետ համեմատելուն։ Երկուսն էլ հիասքանչ են»,- Ֆիգուի խոսքերն է մեջբերում պորտուգալական A Bola պարբերականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն իր ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Լիոնել Մեսսին, իր հերթին, ավարտված մրցաշրջանի արդյունքներով նվաճել է MLS-ի Գավաթը:


























































