Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Սանդերլենդի» նկատմամբ (1-0)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 61-րդ րոպեին խփեց մերսիսայդցիների ավագ Վիրջիլ վան Դայկը։ 69-րդ րոպեին «կարմիրների» կազմում ծանր վնասվածք ստացավ Վատարո Էնդոն, վերջինս խաղադաշտը լքեց պատգարակի օգնությամբ։
Նշենք, որ «Սանդերլենդը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կրեց առաջին տնային պարտությունը։ «Լիվերպուլը» այս խաղից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական։ «Սանդերլենդը» 36 միավորով 11-րդն է։
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































