Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլ Յունայթեդին»։ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
«Քաղաքաբնակների» կազմում փայլուն խաղ անցկացրեց Օմար Մարմուշը՝ 7-րդ րոպեին բացելով խաղի հաշիվը, իսկ 29-րդ րոպեին ձևակերպելով դուբլ։ Տանտերերի առավելությունը 33-րդ րոպեին եռապատկեց Տիջանի Ռեյնդերսը։
«Կաչաղակների» կազմում միակ գնդակը 62-րդ րոպեին հեղինակեց Էնթոնի Էլանգան։
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում ևս հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»՝ 2։0 հաշվով (աչքի էին ընկել Անտուան Սեմենյոն և Ռայան Շերկին)։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ տիտղոսը վիճարկելու է Լոնդոնի «Արսենալի» հետ։ «Զինագործներն» ավելի վաղ երկու խաղերի արդյունքով (4։2) պայքարից դուրս էին թողել «Չելսիին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ

























































