«Ալ-Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն հեռանում է Սաուդյան Արաբիքյից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդմամբ` 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը խզվել է վաղաժամկետ։
Սպասվում է, որ ֆրանսիացին կտեղափոխվի թուրքական «Ֆեներբախչե»՝ ՖԻՖԱ-ի կողմից պաշտոնական հաստատումը ստանալուց անմիջապես հետո։ Հատկանշական է, որ կիսապաշտպանը նախկինում արդեն համաձայնության էր եկել թուրքական ակումբի հետ, սակայն այն ժամանակ գործարքը ձախողվել էր փաստաթղթային խնդիրների պատճառով։
Տեղի է ունենալու յուրօրինակ փոխատեղում․ հակառակ ուղղությամբ կմեկնի հարձակվող Յուսեֆ էն-Նեսիրին։ Վերջինս ևս դադարեցրել է համագործակցությունը «Ֆեներբախչեի» հետ՝ «Ալ-Իթիհադ» տեղափոխվելու նպատակով։
Հիշեցնենք, որ Կանտեն Սաուդյան Արաբիայում հանդես էր գալիս 2023 թվականի ամռանից։ Մինչ Եվրոպայից հեռանալը նա պաշտպանում էր Լոնդոնի «Չելսիի» գույները։




























































