Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 24-րդ տուրի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս ջախջախիչ հաղթանակ է տարել «Լիդս Յունայթեդի» նկատմամբ։ Լիդսի «Էլանդ Ռոուդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Մարտին Սուբիմենդին՝ առաջ մղելով լոնդոնցիներին, իսկ արդեն 38-րդ րոպեին «Լիդսի» դարպասապահ Կառլ Դարլոուի ինքնագոլի արդյունքում հյուրերի առավելությունը կրկնապատկվեց։ Երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, Վիկտոր Յոկերեշը խփեց թիմի երրորդ գնդակը, որից հետո՝ 86-րդ րոպեին, Գաբրիել Ժեզուսը դիպուկ հարվածով ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 53 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Լիդս Յունայթեդը» 26 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին


























































