Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը, որը վարձակալակն հիմունքներով ներկայումս հանդես է գալիս ֆրանսիական «Լիոնում», խոսել է իր ֆուտբոլային նախասիրությունների և Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
Բրազիլացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ պորտուգալացի սուպերաստղն իր համար անվիճելի հեղինակություն է։
«Ռոնալդուն իմ թիվ մեկ կուռքն է։ Ինձ ամենից շատ հիացնում է այն, որ 40 տարեկանում նա շարունակում է աշխատել ավելի ջանասիրաբար, քան որևէ այլ մեկը։ Թեև Կրիշտիանուի կարիերան մոտենում է ավարտին, նա դեռ ունակ է խաղալ երկար տարիներ։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի», — Էնդրիկի խոսքերը մեջբերում է Madrid Xtra-ն։
Խոսելով առաջիկա աշխարհի առաջնության հնարավոր դիմակայության մասին՝ երիտասարդ հարձակվողը նշել է․
«Հանդիպում Ռոնալդուի հետ աշխարհի առաջնությունո՞ւմ։ Դա հիանալի կլիներ։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա, և մենք կհաղթենք»։
Հիշեցնենք, որ 19-ամյա հարձակվողը ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 3 հանդիպման` դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































