«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» բելգիացի կիսապաշտպան Դրիս Մերտենսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Մերտենսի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը: Ըստ աղբյուրի, բելգիացին արդեն հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով կարող է միանալ «մերսիսայդցիներին»:
32-ամյա խաղացողի տրանսֆերով հետաքրքրված են նաև Մոնակոն», «Ինտերը», «Արսենալը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մերտենսը «Նապոլի» է տեղափոխվել 2013 թ-ին՝ ՊՍՎ-ից: «Նապոլիի» կազմում գոլահարը դարձել է Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Ա սերիայի այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում բելգիացին դարձել է 6 գոլի հեղինակ: