«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Քրիստալ Փելասի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մարկ Գեհիի տրանսֆերի մասին։
Անգլիացին մանչեսթերյան ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր՝ մինչև 2031 թվականի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «քաղաքայիններին» կարժենա մոտավորապես 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։
2021 թվականին Գեհին «Չելսիից» տեղափոխվել է «Քրիստալ Փելաս»։ Այս մրցաշրջանում նա «Փելասի» կազմում 33 խաղում խփել է 3 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ խաղը հունվարի 20-ին է՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում «Բոդյո-Գլիմտի» դեմ։ Մարկ Գեհին չի կարողանա խաղալ նոր ակումբի կազմում, քանի որ խաղացողների գրանցման ժամկետը կբացվի միայն փլեյ-օֆֆ փուլի մեկնարկից առաջ։




























































