The Independent-ի տեղեկություններով՝ լոնդոնյան «Տոտենհեմը» ցանկանում է Խաբի Ալոնսոյին նշանակել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Նշվում է, սակայն, որ Ալոնսոն կնախընտրեր դիտարկել կարիերան շարունակելու այլ տարբերակներ։ Մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Այնտրախտը»:
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Տոտենհեմը» ներքին քննարկումներ է սկսել ներկայիս մարզիչ Թոմաս Ֆրանկի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ալոնսոն հեռացվել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։
ԱՊԼ-ի 22 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։




























































