Իտալիայի Սերիա Ա-ի 21-րդ տուրի շրջանակում «Ռոման» արտագնա խաղում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տորինոյի» նկատմամբ։
Հռոմեական ակումբին հաղթանակ պարգևեցին Դոնիել Մալենի (26-րդ րոպե) և Պաուլո Դիբալայի (72-րդ րոպե) խփած գնդակները։ Դիբալան հանդիպման ընթացքում աչքի ընկավ ոչ միայն գոլով, այլև կատարեց արդյունավետ փոխանցում՝ օգնելով թիմակցին բացել հաշիվը:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 42 միավոր և, տոնելով երրորդ անընդմեջ հաղթանակը, ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ «Տորինոն», կրելով երրորդ անընդմեջ պարտությունը, 23 միավորով նահանջեց 13-րդ տեղ։
Տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակն այս պահին\




























































