Թուրինի «Յուվենտուսի» թուրք կիսապաշտպան Կենան Յիլդիզը կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը «ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի տվյալներով՝ Կենան Յիլդիզի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։ Թուրք ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «բիանկոներիների» հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։


























































