«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օյասը մեկնաբանել է 26-ամյա Դեպայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու շուրջ ստեղծված իրավիճակը.
«Ես ու թիմի մարզիչ Ռուդի Գարսիան շատ ենք զրուցել Դեպայի հետ. ոչ ամեն օր, բայց հաճախ: Մենք շատ առաջարկներ ենք կատարել, բայց առայժմ համաձայնության չենք հասել: Ամեն ինչ կանենք՝ պայմանագիրը երկարաձգելու համար»,-ասելէ Օյասը:
Ֆրանսիայի ներքին առաջնության այս մրցաշրջանում Դեպայն անցկացրած 18 խաղում դարձել է 14 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թ-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Դեպայի ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: