2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հավաքականները։
Այս մասին հայտնի է դարձել Վաշինգտոնի Ջոն Ֆ․ Քենեդու անվան կատարողական արվեստների կենտրոնում ընթացող վիճակահանության ժամանակ։ Երկու հավաքականներն էլ ընդգրկվել են A խմբում։
Մունդիալի մեկնարկային հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին՝ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում։
























































