«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «զինագործների» կենտրոնական կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարող է նվաճել «Ոսկե գնդակը» 2026 թվականին։
«Հուսով եմ, այդպես կլինի, և նա կնվաճի «Ոսկե գնդակը». դա կնշանակի, որ մենք շատ հաղթանակներ ենք տարել։ Նա հիանալի է մրցաշրջանի սկզբից ի վեր։ Դեկլանը անհավանական և շատ կարևոր խաղացող է մեզ համար», — Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին լոնդոնյան գրանդի կազմում մասնակցել է 19 խաղի, խփել 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։



























































