«Նոթինգհեմ Ֆորեսթը» սենսացիոն որոշում է կայացրել՝ ընդամենը 39 օր անց աշխատանքից ազատելով գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուին։
Ինչպես հայտնում է Opta վիճակագրական ծառայությունը, սա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագ պաշտոնանկությունն էր։ Նախորդ հակառեկորդը պատկանում էր Ֆրանկ դե Բուրին, ով «Քրիսթալ Փելասը» ղեկավարել էր 77 օր։
60-ամյա Պոստեկոգլուն «Նոթինգհեմ Ֆորեսթը» գլխավորել էր սեպտեմբերի 9-ից։ Նրա ղեկավարությամբ թիմն անցկացրել է ընդհանուր 8 հանդիպում, որոնցում կրել է վեց պարտություն՝ ցուցադրելով խիստ անբավարար արդյունքներ։ Ակումբի ղեկավարությունը որոշել է չսպասել և անհապաղ փոփոխություններ կատարել։




























































