Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը և «Բարսելոնան» համաձայնեցրել են պայմանագրի երկարաձգումը։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կողմերը նոր պայմանագիր կստորագրեն այս շաբաթ, ամենայն հավանականությամբ, չորեքշաբթի օրը։
Աղբյուրի համաձայն՝ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ հրաժարագինը կդառնա 500 մլն եվրո։
Ֆրենկի դե Յոնգը «Այաքսից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին 85 մլն եվրոյով։ Կիսապաշտպանը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 267 հանդիպում, դարձել 19 գոլի հեղինակ և կատարել 24 արդյունավետ փոխանցում։






















































