Թուրինի «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» իտալացի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն դարձել է Ուզբեկստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտարարել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Նախկինում 52-ամյա իտալացին գլխավորել է Դուբայի « Շաբաբ Ալ-Ահլին», Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», Զագրեբի «Դինամոն», Իտալիայի «Ուդինեզեն» և մի շարք այլ ակումբներ։
Հիշեցնենք, որ Ասիայի որակավորման մրցաշարից հետո Ուզբեկստանի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ որակավորվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, որը կկայանա հաջորդ ամռանը՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Հոկտեմբերի 13-ին Կանավարոյի թիմը ընկերական խաղ կանցկացնի Ուրուգվայի ընտրանու հետ։

























































