Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս հաղթանակ է տարել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ՝ 3:0:
Խաղի հաշիվը բացել է Լուիս Դիասը 1-ին րոպեին․ կոլումբացին ավելի ուշ դուբլ է ձևակերպել 84-րդ րոպեին: 27-րդ րոպեին գոլ է խփել նաև Հարի Քեյնը:
«Բավարիան» շարունակում է անպարտելիության շարքը՝ տանելով 6-րդ հաղթանակը և պահպանելով առաջատարի դիրքը: «Այնտրախտը» 9 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաջորդ տուրում «Բավարիան» հոկտեմբերի 18-ին տանը կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ «Այնտրախտը» հաջորդ օրը կհյուրընկալվի «Ֆրայբուրգին»:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո




























































