«Չելսին» հետաքրքրված է «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելով։ Այս մասին հաղորդում է Bleacher Report-ը։
30-ամյա ֆուտբոլիստին հավակնում են նաև «Ռեալը», «Բարսելոնան» և ՄՅՈՒ-ն։ Ընդ որում, «զինագործները», ամենայն հավանականությամբ, կնախընտրեն գաբոնցուն արտասահման վաճառել, քան ԱՊԼ-ի մրցակիցներից մեկին։
Օբամեյանգի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հուլիս։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» համակերպվել է Օբամեյանգին վաճառելու մտքի հետ ու ուզում է նրա վաճառքից 55 մլն եվրո աշխատել։