«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը, որն այժմ հանդես է գալիս սաուդական «Ալ-Նասրի» կազմում, նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողին։
34-ամյա ֆուտբոլիստի ընտրությունը կանգ է առել ոչ թե կատալոնական ակումբի վրա, որի գույները նա պաշտպանել է, այլ մրցաշարի գործող չեմպիոնի։
«Ո՞վ կհաղթի Չեմպիոնների լիգան այս մրցաշրջանում։ ՊՍԺ-ն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ինիգո Մարտինեսը օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Ալ-Նասրին»։ Անցյալ մրցաշրջանում իսպանացին «կապտանռնագույնների» կազմում հասել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ «Բարսելոնան» ճանապարհ է զիջել Միլանի «Ինտերին»։


























































