«Լիվերպուլը» աջակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությանը (NHS) ու բուժաշխատողներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։
«Էնֆիլդի» խոտածածկին նկարել են սիրտ, գրել բրիտանական ծառայության հապավումն ու YNWA:
YNWA հապավումը, ինչպես հայտնի է, բացվում է որպես You’ll Never Walk Alone (Դուք երբեք մենակ չեք լինի)։ Այդ երգը կատարում են «Լիվերպուլի» երկրպագուները։
