«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է հարձակվող Խուլիան Ալվարեսի խաղը Լա Լիգայի 6-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (3:2), որտեղ նա դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
«Ալվարեսը շատ լավն է, նա մեր լավագույն խաղացողն է։ Մենք պետք է հոգ տանենք նրա մասին և օգնենք նրան դառնալ ավելի լավը։ Մեզ պետք է, որ նա դեռ երկար տարիներ մնա «Ատլետիկոյում»։ Նա մեր խաղացողն է, ով ընդունակ է փոխել աշխարհը դեպի լավը», — արգենտինացի մասնագետի խոսքն է մեջբերում ESPN-ը։
25-ամյա արգենտինացի Ալվարեսը 2025/26 մրցաշրջանում 6 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ գործում է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։



























































