Լա Լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է 2025/2026 մրցաշրջանի «Էլ Կլասիկոյի» անցկացման ամսաթիվը։
Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնային» կընդունի հոկտեմբերի 26-ին։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 5 միավորով հետ է մնում «արքայական ակումբից», սակայն անցկացրել է մեկ խաղ պակաս։
«Բարսելոնան» Իսպանիայի գործող չեմպիոնն է, իսկ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։
























































