Նոր տեղեկություններ են ի հայտ եկել «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ։
Լրագրող Կառլոս Մոնֆորտի տեղեկացմամբ՝ Յամալն արդեն սկսել է մարզվել գնդակով։ Ըստ նրա, ֆուտբոլիստը շատ լավ է վերականգնվում վնասվածքից, և «Բարսելոնայի» մարզչական շտաբը ցանկանում է նրան տեսնել Լա լիգայի 7-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի մեկնարկային կազմում։
Կատալոնացիների հիմնական նպատակը այն է, որ Յամալը լիովին պատրաստ լինի հոկտեմբերի 1-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպմանը։
Սեպտեմբերի 25-ին «կապտանռնագույնները» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում կխաղան «Ռեալ Օվիեդոյի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին։ Հաջորդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 28-ին տանը կընդունի «Ռեալ Սոսյեդադին», իսկ դրանից երեք օր անց կխաղա ՊՍԺ-ի հետ։


























































