Միլանի «Ինտերը» Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրում հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ: Նիդեռլանդների մայրաքաղաքում կայացած խաղն ավարտվեց «ներաձուրիների» 2:0 հաշվով հաղթանակով:
Դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Թուրամը (42-րդ և 47-րդ րոպեներին), որին երկու գոլային փոխանցում կատարեց Հաքան Չալհանօղլուն:
«Ինտերի» կազմում խաղին մասնակցեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին:
Հաջորդ խաղում՝ սեպտեմբերի 30-ին, Քրիստիան Կիվուի գլխավորած «Ինտերը» կընդունի Պրահայի «Սլավիային», իսկ Ջոն Հեյտինգայի ղեկավարած «Այաքսը» նույն օրը արտագնա խաղում կմրցի «Մարսելի» հետ:
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև






















































